Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԼՂՀ-ում ընտրություններն ավարտվեցին

ԼՂՀ-ում ընտրություններն ավարտվեցին
04.05.2015 | 01:11

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Առավոտյան ժամը 08.00-ին բացվել են 278 ընտրատեղամասեր, որոնցից մեկը՝ քրեակատարողական հիմնարկում։ Մեկ ընտրատեղամաս բացվել է Երևանում՝ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում։ Ընդհանուր առմամբ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է 12 ընտրատարածք, այդ թվում մեկը՝ Հայաստանում։

ԼՂՀ խորհրդարանի 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն և զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) և «Շարժում 88» (14 մարդ):
Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու։

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ